Рубрика: վերլուծություն

Համբերություն քեզ, մարդ ջան…Գուրգեն Խանջյան

Գուրգեն Խանջյանը սկսում է դեռ Ադամի և Եվայի ժամանակներից, ներկայացնելով մարդկային կյանքի «օրենքները»։ Գիրակցել, որ առաջին իսկ վարկյանից, մարդը ապրում է կաղապարների մեջ,չունենալով իր սեփական Ես-ը։ Իսկ ով ըմբստանում է անվանում են խելագար, նրանք մարդիկ են, ովքեր չեն ցանկանում որսալ և որսվել։ Նրանց փորձում են բուժել,ենթարկեցնել։

Ապրել այն մտքով,որ մի օր մահանալու ես։ Մահանալու ես անկախ ամեն ինչից, և անգամ մահից հետո չես իմանալու արդյոք կա՞ անմահություն․․․

Ցավալի է գիտակցել, որ մարդը անկարող է ապրել առանց այս թակարդի։ Մարդկության գլխավոր տառապանքը իր կառուցած ճիրանն է։
Կլինի արդյոք Մարդ, ով կփոխի իր ուղին,դուրս կգա կաղապարներից, և ազատ կլինի իր ժամանակի մեջ։ Քանի որ մեզ սաստում են, երբ փորձում ենք աշխարհը տեսնել կաղապարներից դուրս։Իսկ աշխարհն կաղապարից դուրս տեսնելը մարդկային համարձակության դրսևորումն է։ Իսկ այդ համարձակությունը կարող է կոտրել բոլոր պատնեշները։